Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վարդան Օսկանյանը միանում է հինգ պահանջներին

Վարդան Օսկանյանը միանում է հինգ պահանջներին
30.03.2016 | 11:10

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը գրառում է կատարել Facebook-յան իր էջում, որում ասված է. «Հիմա, երբ արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 4+4+4 ձևաչափով բանակցություններ սկսելու վերաբերյալ, ուզում եմ հայտնել իմ աջակցությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հինգ պահանջներին: Հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում այդ կետերը կընդունվեն»:

Դիտվել է՝ 2483

Մեկնաբանություններ